ԱՄՆ-ում մանկապիղծը դպրոցական ավտոբուս է առևանգել` փորձելով տանել երեխաներին

10:44 • 25.04.15

ԱՄՆ-ի Յուտա նահանգում նախկինում մանկապղծության համար դատվածություն ունեցող տղամարդ է ձերբակալվել, ով դպրոցական ավտոբուս է առևանգել՝ փորձելով տանել երեխաներին, գրում է 9news.com-ը:

 

Ոստիկանության տվյալներով՝ 30-ամյա Պատրիկ Ֆրեդրիքսոնը նախ ամենագնաց է առևանգել և ուղևորվել դպրոցական ավտոբուս որոնելու:

 

Երբ նա նկատել է դպրոցական ավտոբուսը, նստել է դրա ղեկին՝ ուղևորվելով երեխաների բնակության վայրերի հասցեներով:

 

Ֆրեդրիքսոնին գրեթե հաջողվել է մի երեխայի առևանգել, սակայն երեխայի հայրը զգոնություն է ցուցաբերել և կանխել հանցագործությունը:

 

Ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի և անչափահասի առևանգման համար: