«Իսլամական պետության» զինյալները նոր առաջնորդ ունեն. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երեկ Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի մոտակայքում ընդունել են իրենց նոր առաջնորդի՝ Աբու Ալա ալ-Աֆրիի երդմնակալությունը։ Դա տեղի է ունեցել իրենց նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո, գրում է korrespondent.net-ը:
Նախկին առաջնորդը ծանր վիրավորվել էր օրեր առաջ ամերիկյան օդուժի հասցրած օդային հարվածների հետևանքով։ Նա մահացել է սիրիական Ռաքքա քաղաքում, ուր նրան տեղափոխել էին վիրավորվելուց հետո և որը համարվում է ԻՊ-ի «մայրաքաղաքը»:
Նոր առաջնորդի երդմնակալությունը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում գտնվող Թալյաֆար քաղաքի մզկիթներից մեկում:










