Իրադարձային
-ից
-ը
12:08 • 15.11.14Բան Կի Մունը կոչ է արել ՌԴ-ին և Արևմուտքին ավելի շատ ջանք ներդնել ուկրաինական ճգնաժամի լուծման համարՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին հանդիպել գագաթաժողովի շրջանակում և քննարկել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները։
12:00 • 15.11.14Իրաքի բանակն իսլամիստներից քաղաք է ազատագրել, որտեղ նավթամշակման մեծ գործարան կաՋիհադականները քաղաքը գրավել էին հունիսին: Փորձագետները ենթադրում են, որ Բայջին ազատագրելուց հետո Իրաքի բանակը կկարողանա իսլամիստներից ազատագրել նաև հարևան Տիկրիտը:
11:50 • 15.11.14Ռուսական կենդանաբանական այգում իր մայրիկից բաժանված Շիլկա արջուկը հրաժարվում է սննդից (տեսանյութ)Բանն այն է, որ Շիլկային անհրաժեշտ է հասուն կյանքի սովորեցնել, քանի որ շուտով նա պետք է տեղափոխվի Ճապոնիայի կամ Բրազիլիայի կենդանաբանական այգիներից մեկը։
11:41 • 15.11.14Հայկական կողմը հավատարիմ մնաց զինադադարի պայմանագրին ու ապացուցեց, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է (տեսանյութ)Հայկական երկու պետություններն էլ իրենց զինանոցում ունեն ամենաարդյունավետ միջոցները, հայկական ՀՕՊ-ի թագուհին գործում է մոտ 300 կիլոմետր շառավղով...
11:29 • 15.11.14Hermès-ի՝ հայոց այբուբենի տառերով շարֆերը վաճառքի են հանվելՄետաքսե շարֆերը ներկայացվել են երկու գույնով: «Հայոց այբուբենի պատկերով այս գործերը խորհրդանշում են հայ ժողովրդի և նրա մշակույթի ապշեցուցիչ կենսունակությունը»,-ասել է Պիեռ- Ալեքսիս Դումասը։
11:27 • 15.11.14«Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակ Բեթթին մարտական է տրամադրված«Բեթթին շատ պայծառ երեխա է և փորձելու է այնպես անել, որ դահլիճում որևէ մեկը տխուր չլինի: Նա կփորձի հանդիսատեսին փոխանցել ջերմություն և ժպիտներ ու հույս ունի, որ իր ելույթը դուր կգա նրանց»։
11:16 • 15.11.14Բելառուսում հնարավոր չէ ուկրաինական դեպքերի կրկնություն. Լուկաշենկո«Եթե մեր տնտեսությունն աշխատի ինչպես հարկն է, մեզ ոչինչ չի սպառնա՝ ո՛չ գունավոր հեղափոխություն, ո՛չ արտաքին միջամտություն, ոչինչ»,- ասել է նա։
11:08 • 15.11.141915-ի ողբերգության ճանաչումը բխում է Թուրքիայի և Հայաստանի շահերից. Թուրքիայում ԱՄՆ դեսպանԲասը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ, ցավակցել էր 1915թ.-ին զոհված հայերի ժառանգներին:
11:01 • 15.11.14Ադրբեջանը դեռ շարունակում է կրակի տակ պահել ուղղաթիռի անկման տարածքը«Իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և հակառակորդը անդադար խախտում է հրադադարի ռեժիմը»,- ասաց ԼՂ ՊԲ նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
10:56 • 15.11.14«Իսլամական պետության» անդամները գլխատել են խմբավորման առաջնորդներից մեկին. ԶԼՄ-ներ«Նրա գլխատված մարմինը կախված է արևելյան Դեր Զոր նահանգի խաչից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
10:18 • 15.11.14Ավելի անհաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել միայն 2006 թ-ինՊորտուգալիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2014-ում:
09:56 • 15.11.14Բրիտանուհի «Սպիտակ այրի» ահաբեկիչը ողջ է և գտնվում է Սոմալիում. The Daily Mail (լուսանկարներ)Բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լյութվեյթն ապրում է Սոմալիի հարավում ամուսնու հետ, ով անվանում է իրեն «Մարկո Կոստա»։
01:25 • 15.11.14Ամերիկյան հեռուստաընկերության հաղորդավարը նոր ռեկորդ է սահմանել` 34 ժամ եղանակի տեսություն հաղորդելովNBC հեռուստաընկերության հաղորդավար Էլ Ռոքերը 34 ժամ շարունակ եղանակի տեսություն ներկայացնելով նոր ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
00:48 • 15.11.14Էբոլայից մահացած մարդկանց թիվը հասել է 5177-իԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա մահացու համաճարակով հիվանդների թիվը հասել է 14 413-ի, իսկ մահացածներինը` 5177-ի:
23:20 • 14.11.14Իտալիայում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 20 մարդ է տուժելԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի կառավարության քաղաքականությունից դժգոհ մարդկանց ցույցերը Միլանում և Պադույում վերածվել են անկարգությունների, որոնց հետևանքով շուրջ 20 մարդ է տուժել:
