Ավելի անհաջող ՀՀ հավաքականը հանդես է եկել միայն 2006 թ-ին
Պորտուգալիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղով Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները մրցաշրջան-2014-ում: Այն չափազանց անհաջող էր մեր ընտրանու համար: Մրցաշրջանը սկսելով Վարդան Մինասյանի գլխավորությամբ Կրասնոդարում կայացած ընկերական խաղում ռուսներից 0:2 հաշվով կրած պարտությամբ, ՀՀ հավաքականը Բեռնար Շալանդի օրոք անցկացրած մյուս 8 հանդիպումներից միայն մեկում հաղթեց, մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 6 պարտություն, որից 4-ը՝ անընդմեջ:
Ընդհանուր առմամբ անցկացրած 9 խաղերում մեր հավաքականը խփեց ընդամենը 8 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 23 գնդակ: Այդ հանդիպումներից 3-ն ընտրական բնույթ ունեին, որոնցում մեր ֆուտբոլիստները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 2 պարտություն և տարին ավարտեցին եզրափակելով ընտրական մրցաշարի աղյուսակը:
Ահա մրցաշրջան-2014-ում Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումների համառոտ վիճակագրությունը:
05.03. Ռուսաստան-Հայաստան՝ 2:0(2:0) (Ը)
Ալեքսանդր Կոկորին (21), Դմիտրի Կոմբարով (43՝ 11մ):
27.05. ԱՄԷ-Հայաստան՝ 3:4(1:2) (Ը)
Իսմայիլ Ահմեդ (40), Օմար Աբդուլռահման (52), Մոհամադ Սալեմ (90+2) - Լևոն Հայրապետյան (38), Հենրիխ Մխիթարյան (42, 67), Ռումյան Հովսեփյան (71):
31.05. Ալժիր-Հայաստան՝ 3:1(3:0) (Ը)
Էսսաիդ Բելկալեմ (13), Նաբիլ Ղիլաս (22), Իսլամ Սլիմանի (41) – Արթուր Սարկիսով (46):
06.06. Գերմանիա-Հայաստան՝ 6:1(0:0) (Ը)
Անդրե Շյուռլե (52), Լուկաս Պոդոլսկի (71), Բենեդիկտ Հյովեդես (73), Միրոսլավ Կլոզե (76), Մարիո Գյոտցե (82, 89) - Հենրիխ Մխիթարյան (69՝ 11մ):
03.09. Լատվիա-Հայաստան՝ 2:0(1:0) (Ը)
Վալերի Շաբալա (17, 75):
07.09. Դանիա-Հայաստան՝ 2:1(0:0) (ԵԱ)
Պիեռ Հյոյբերգ (65), Թոմաս Կահլենբերգ (80)- Հենրիխ Մխիթարյան (50):
11.10. Հայաստան-Սերբիա՝ 1:1(0:0) (ԵԱ)
Ռոբերտ Արզումանյան (73) – Զորան Տոշիչ (90):
83-րդ րոպեին Մարկոս Պիզելին չիրացրեց 11մ հարվածը:
14.10. Հայաստան- Ֆրանսիա՝ 0:3(0:1) (Ը)
Լոիկ Ռեմի (7), Անդրե-Պիեռ Ժինյակ (55՝ 11մ), Անտուան Գրիզման (84):
14.11. Պորտուգալիա- Հայաստան` 1:0 (0:0) (ԵԱ)
Քրիշտիանու Ռոնալդու (72):
Իսկ այժմ ներկայացնենք Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշները տարբեր մրցաշրջաններում:
|
Թվական |
Խ |
Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
% |
Ռմբարկուն |
Գոլ |
|
1992 |
1 |
0 |
1 |
0 |
0:0 |
1 |
33,3 |
- |
- |
|
1994 |
5 |
1 |
1 |
3 |
1:5 |
4 |
26,6 |
- |
- |
|
1995 |
7 |
1 |
1 |
5 |
5:13 |
4 |
19,0 |
Ռ.Գրիգորյան |
2 |
|
Ա. Շահգելդյան |
2 |
||||||||
|
1996 |
9 |
1 |
3 |
5 |
5:23 |
6 |
22,2 |
- |
- |
|
1997 |
9 |
1 |
2 |
6 |
5:26 |
5 |
18,5 |
Է. Ասադուրյան |
2 |
|
1998 |
5 |
3 |
1 |
1 |
6:4 |
10 |
66,6 |
Տ. Եսայան |
2 |
|
1999 |
9 |
1 |
1 |
7 |
5:15 |
4 |
14,8 |
Ա. Շահգելդյան |
2 |
|
2000 |
9 |
2 |
3 |
4 |
11:13 |
9 |
33,3 |
Ա. Պետրոսյան |
4 |
|
2001 |
8 |
1 |
4 |
3 |
6:14 |
7 |
29,1 |
- |
- |
|
2002 |
3 |
1 |
1 |
1 |
4:4 |
4 |
44,4 |
- |
- |
|
2003 |
7 |
2 |
0 |
5 |
5:14 |
6 |
28,5 |
Ա. Պետրոսյան |
2 |
|
Ա. Սարգսյան |
2 |
||||||||
|
2004 |
9 |
2 |
2 |
5 |
8:17 |
8 |
29,6 |
Ա. Քարամյան |
2 |
|
Ա. Քարամյան |
2 |
||||||||
|
2005 |
9 |
2 |
1 |
6 |
8:16 |
7 |
25,9 |
Ա. Հակոբյան |
3 |
|
2006 |
6 |
0 |
1 |
5 |
0:9 |
1 |
5,55 |
- |
- |
|
2007 |
12 |
3 |
4 |
5 |
7:12 |
13 |
36,1 |
Ռ. Արզումանյան |
3 |
|
2008 |
10 |
3 |
2 |
5 |
7:17 |
11 |
36,6 |
Ա. Հակոբյան |
2 |
|
2009 |
8 |
1 |
2 |
5 |
6:14 |
5 |
20,8 |
- |
- |
|
2010 |
7 |
3 |
1 |
3 |
14:11 |
10 |
47,6 |
Հ. Մխիթարյան |
3 |
|
Է. Մանուչարյան |
3 |
||||||||
|
Յ. Մովսիսյան |
3 |
||||||||
|
2011 |
8 |
3 |
1 |
4 |
14:11 |
10 |
41,6 |
Հ. Մխիթարյան |
4 |
|
2012 |
9 |
4 |
0 |
5 |
13:12 |
12 |
44,4 |
Մ. Պիզելի |
2 |
|
Գ.Ղազարյան |
2 |
||||||||
|
Հ. Մխիթարյան |
2 |
||||||||
|
Ա. Օզբիլիս |
2 |
||||||||
|
2013 |
9 |
3 |
2 |
4 |
11:12 |
11 |
40,7 |
Յ. Մովսիսյան |
4 |
|
2014 |
9 |
1 |
1 |
7 |
8:23 |
4 |
14,8 |
Հ. Մխիթարյան |
4 |
Ինչպես երևում է ներկայացված աղյուսակից, ՀՀ հավաքականի այս տարվա ելույթներն ամենաանհաջողն են վերջին 8 մրցաշրջաններում: Զգալիորեն նվազել է մեր հավաքականի ֆուտբոլիստների արդյունավետությունը (8 գոլ 9 խաղում, միջինը՝ 0,88), իսկ ահա բաց թողած գոլերի քանակը (23) վատագույնն է 1998թ. սկսած: Ավելի շատ գոլեր հավաքականը բաց է թողել միայն 1997թ. (26):
Իսկ ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանից ավելի անհաջող մեր հավաքականը հանդես է եկել միայն 2006թ.: Այդ տարի անցկացրած 6 հանդիպումներում հավաքականն ընդամենը մեկ միավոր է վաստակել ֆինների հետ երևանյան ընտրական մրցախաղում` այդպես էլ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը:
2006թ. Կիպրոսի մրցաշարում անցկացրած մրցաշրջանի առաջին 2 հանդիպումներում մեր հավաքականը հոլանդացի Հենկ Վիսմանի գլխավորությամբ միևնույն 0:2 հաշվով զիջել էր ռումինացիներին ու տանտերերին:
Նրան փոխարինած Իան Պորտերֆիլդի օրոք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրած 4 հանդիպումներում (Բելգիա` 0:1, Ֆինլանդիա` 0:0, 0:1, Սերբիա` 0:3) ՀՀ հավաքականն ընդամենը մեկ միավոր էր վաստակել:
Եթե հաշվի առնենք, թե հնարավոր միավորների քանի տոկոսն է վաստակել հավաքականը, ապա ամենահաջողը պետք է համարել 1998թ. մրցաշրջանը: Այդ տարի Սուրեն Բարսեղյանի օրոք անցկացրած 5 հանդիպումներում մեր ընտրանին վաստակել է հնարավոր միավորների ամենաբարձր տոկոսը` 66,6:
Սակայն պետք է նշել, որ մեր հավաքականն այդ տարի բացի ուկրաինացիներից, մրցել է ոչ ուժեղ մրցակիցների հետ: Բացի այդ էլ, անցկացրած 5 հանդիպումներից 4-ը կայացել է սեփական հարկի տակ:
Միակ հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստները տոնել էին Անդորրայի ընտրանու նկատմամբ (3:1), ընկերական հանդիպումներում էլ հաղթել էին Լիբանանի (1:0) և Էստոնիայի (2:1) հավաքականներին:
Ընտրական մրցաշարի մյուս 2 հանդիպումներում մեր ընտրանին Երևանում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել իսլանդացիների հետ, իսկ Կիևում 0:2 հաշվով պարտվել էր ուկրաինացիներին:
Այնպես որ առավել հաջող կարելի է համարել հավաքականի ելույթը 2010-2012թթ.` հաշվի առնելով թե ընտրական մրցաշարում մրցակիցների ներուժը, թե հավաքականի ցուցադրած խաղի որակը: Հատկանշական է, որ այդ տարիներին մեր ֆուտբոլիստները Վարդան Մինասյանի գլխավորությամբ աչքի են ընկել բարձր արդյունավետությամբ և հասել են խփած ու բաց թողած գնդակների դրական տարբերության: Վերջին ցուցանիշը մինչ այդ դրական էր եղել միայն 1998թ.:
Ավարտված մրցաշրջանում բոլորից արդյունավետ գործեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ հավաքականի խփած գոլերից ուղիղ կեսի հեղինակը՝ կրկնելով 2011թ. ցույց տված իր լավագույն ցուցանիշը: Նման արդյունքի հաջողվել է հասնել նաև Արթուր Պետրոսյանին (2000թ.) և Յուրա Մովսիսյանին (2013թ):
Ընդ որում 2011թ. Մխիթարյանը բոլոր գնդակներն էլ խփել է Եվրոպայի առաջնության 4 անընդմեջ հանդիպումներում` մեկական անգամ խոցելով Անդորրայի, Սլովակիայի, Մակեդոնիայի և Իռլանդիայի հավաքականների դարպասը: Դա հավաքականի ֆուտբոլիստների մեջ ինքնատիպ ռեկորդ է:










