Բելառուսում հնարավոր չէ ուկրաինական դեպքերի կրկնություն. Լուկաշենկո
Բելառուսում չկան ուկրաինական իրադարձությունների կրկնության համար պայմաններ, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Взгляд-ը։
Լուկաշենկոն բազմիցս կարծիք է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառը երկրի տնտեսության և կոռուպցիայի խնդիրներն են եղել։
«Եթե մեր տնտեսությունն աշխատի ինչպես հարկն է, մեզ ոչինչ չի սպառնա՝ ո՛չ գունավոր հեղափոխություն, ո՛չ արտաքին միջամտություն, ոչինչ։ Սակայն եթե մենք ինքներս թեքվենք, կխորտակվենք կոռուպցիայի, անպատասխանատվության, անուշադրության մեջ, դա կլինի համապատասխան հող այդ գունավոր հեղափոխությունների համար։ Եվ դա կլինի հաղթանակի առաջին գործոնն այդ գունավոր հեղափոխությունների համար»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նախագահը նշել է, որ հենց այդ խնդիրներն են հանգեցրել պետական հեղաշրջման Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ Նրա խոսքով՝ նման իրադարձությունների համար «պետք է պայմաններ հասունանան»։
«Մեզ պետք է պահպանվել։ Մեզ պետք է կայուն մնալ։ Անհրաժեշտ է ամրապնդել մեր պետությունը, որը մենք կառուցել ենք։ Եվ գլխավոր խնդիրը տնտեսության հարցն է։ Իսկ մնացածը մենք ունենք»,- նշել է Լուկաշենկոն։










