Իրաքի բանակն իսլամիստներից քաղաք է ազատագրել, որտեղ նավթամշակման մեծ գործարան կա
Իրաքի բանակի հրամանատարությունը հաղորդել է երկրի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքն «Իսլամական պետությունից» ազատագրելու մասին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այս բնակավայրում է գտնվում երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանը:
Ըստ որոշ տվյալների՝ պայքարը նավթամշակման գործարանի համար դեռ շարունակվում է:
Ջիհադականները քաղաքը գրավել էին հունիսին: Փորձագետները ենթադրում են, որ Բայջին ազատագրելուց հետո Իրաքի բանակը կկարողանա իսլամիստներից ազատագրել նաև հարևան Տիկրիտը:
Բայջին գտնվում է Բաղդադից 200 կմ հյուսիս-արևմուտք:










