Ադրբեջանը դեռ շարունակում է կրակի տակ պահել ուղղաթիռի անկման տարածքը
Ադրբեջանական կողմը այսօր ևս շարունակում է «Մի 24» ուղղաթիռի անկման վայրը կրակի տակ պահել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ԼՂ ՊԲ նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա նշեց, որ իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և հակառակորդը անդադար խախտում է հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ենթադրվում է, որ զոհվել է ուղղաթիռի անձնակազմը:










