Ռուսական կենդանաբանական այգում իր մայրիկից բաժանված Շիլկա արջուկը հրաժարվում է սննդից (տեսանյութ)
ՌԴ Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում 11 ամսական Շիլկա արջուկին և նրա մայրիկին՝ Գերդային, ընդմիշտ բաժանել են միմյանցից և արդեն տեղավորել առանձին վանդակներում։ Բաժանումը ծանր է տանում ինչպես մայր արջը, այնպես էլ՝ ձագուկը, հայտնում է Life News-ը։
Երկուսն էլ հրաժարվում են ուտելիքից և վանդակի մի անկյունից մյուսը գնում՝ միմյանց գտնելու հույսով։ Շիլկան օրերով պառկում է վանդակում և անտարբերություն դրսևորում ամենի հանդեպ։
Բնակիչները խնդրում են այգու տնօրինությանը միավորել ընտանիքին, սակայն ըստ մասնագետների՝ դա անհնար է։ Բանն այն է, որ Շիլկային անհրաժեշտ է հասուն կյանքի սովորեցնել, քանի որ շուտով նա պետք է տեղափոխվի Ճապոնիայի կամ Բրազիլիայի կենդանաբանական այգիներից մեկը։
Աղբյուրը հիշեցնում է, որ սպիտակ արջուկը ծնվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Իսկ իր անունը՝ «Շիլկա», ստացել է քվեարկության արդյունքում։










