Ամերիկյան հեռուստաընկերության հաղորդավարը նոր ռեկորդ է սահմանել` 34 ժամ եղանակի տեսություն հաղորդելով
NBC հեռուստաընկերության հաղորդավար Էլ Ռոքերը 34 ժամ շարունակ եղանակի տեսություն ներկայացնելով՝ նոր ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Today հաղորդման հաղորդավարն ամեն ժամը մեկ 5 րոպեանոց դադար է վերցրել: Էլին հյուր են եկել դերասաններ, հումորիստներ և հաղորդավարներ:
Նախորդ ռեկորդը սահմանել էր նորվեգական TV2 հեռուստաընկերության հաղորդավարուհի Էլի Կարի Գյենգեդալն, ով եթերում է եղել 33 ժամ:










