Էբոլայից մահացած մարդկանց թիվը հասել է 5177-ի
Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա մահացու համաճարակով հիվանդների թիվը հասել է 14 413-ի:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մահացու վիրուսին զոհ գնացած մարդկանց թիվը հասել է 5177-ի:
ԱՀԿ-ի վերջին զեկույցի հրապարակումից` նոյեմբերի 12-ից հետո զոհերի թիվը ավելացել է 8-ով, իսկ հիվանդներինը` 315-ով:










