Բան Կի Մունը կոչ է արել ՌԴ-ին և Արևմուտքին ավելի շատ ջանք ներդնել ուկրաինական ճգնաժամի լուծման համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Ռուսաստանին և Արևմուտքին ավելի շատ ջանք ներդնել ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Նման հայտարարությամբ Մունը հանդես է եկել այսօր Բրիսբենում, որտեղ անցկացվում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին հանդիպել գագաթաժողովի շրջանակում և քննարկել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները, փոխանցում է Deutsche Welle-ն։
Խոսքը հակամարտության մասին է Եվրոպայի հենց կենտրոնում, որը հիշեցնում է «սառը պատերազմի» տարիները, նշել է Բան Կի Մունը։ Նրա խոսքով՝ այդ իրադարձությունները սպառնալիք են համաշխարհային կայունության և տնտեսության համար։ Նա կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին հետևել մինսկյան պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են, մասնավորապես, հրադադարի ռեժիմ։










