Իտալիայում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 20 մարդ է տուժել

23:20 • 14.11.14

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի կառավարության քաղաքականությունից դժգոհ մարդկանց ցույցերը Միլանում և Պադույում վերածվել են անկարգությունների, որոնց հետևանքով շուրջ 20 մարդ է տուժել:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` Corriere della Sera պարբերականին հղումով, Միլանում, որտեղ ընդհանուր գործադուլի շրջանակում միաժամանակ բողոքի մի քանի ցույցեր են անցկացվում, ուսանողների երթը վերածվել է ոստիկանության հետ բախումների, երբ ցուցարարներն սկսել են հրավառելիք և ծխի ռումբեր նետել միլանյան բորսայի շենքի ուղղությամբ:


Արդյունքում 10 ցուցարար և 3 իրավապահ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ, այդ թվում` ոստիկաններ, վիրավորվել են նաև Պադուայում:


Ուրբաթ բողոքի ցույցեր են անցկացվել Իտալիայի 25 քաղաքում, մասնավորապես` Հռոմում, Թուրինում, Ֆլորենցիայում, Նեապոլում: