Իրադարձային
-ից
-ը
09:39 • 10.11.14Ռուսաստանում երկու կին օրենքով ամուսնացել են (լուսանկարներ)Օրինական պսակադրությունը կայացել է՝ չնայած ռուսաստանյան օրենսդրությունն արգելում է միասեռ ամուսնությունը: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ կանանցից մեկն անձնագրով տղամարդ է:
09:29 • 10.11.14Մերկելը հիշատակել է Ուկրաինան՝ խոսելով Բեռլինի պատի մասին«Պատի քանդումը ցույց տվեց մեզ՝ երազանքներն իրականանում են։ Եվ այս փորձով մենք ցանկանում ենք կիսվել մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- նշել է կանցլերը։
09:26 • 10.11.14Հարուկի Մուրակամին գերմանական գրական մրցանակի է արժանացելԸնտրելով Մուրակամիին որպես ճապոնական ժամանակակից գրականության ամենանշանակալի ներկայացուցչի՝ ժյուրին նշել է, որ նա ստեղծել է «միայն իրեն բնորոշ մոգական ռեալիզմի տեսակ»։
09:19 • 10.11.14Զինյալները Սիրիայում ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք են գրավելՆավա քաղաքի գրավումը զինյալ ապստամբներին թույլ կտա ամրապնդել վերահսկողությունն այդ տարածքում: Նրանք նաև գրավել են Շեյխ ալ-Մասքին և Թել Ավրան բնակավայրերը:
08:33 • 10.11.14Կատալոնիայի անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկողների մոտ 80%-ըՀարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և, դրական պատասխանի դեպքում ևս մեկ հաստատող հարց. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ այդ պետությունն անկախ լինի»:
00:09 • 10.11.14ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում հնարավոր է՝ սպանվել է ԻԼԻՊ-ի փոխղեկավարըԻրաքի արևմուտքում զինյալների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածների արդյունքում կարող էր սպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխղեկավար Աբու Հազիֆա ալ-Յամանին:
22:06 • 09.11.14ԱՄՆ-ն չի շաղկապում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններն ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ծրագիրը. ՕբամաԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները, որոնք ուղղված են միջուկային ծրագրի կարգավորմանը, չի կապում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցերին:
18:24 • 09.11.14Մոսկվան ու Պեկինը գազի մատակարարումների մասին համաձայնագիր են ստորագրելՄոսկվան ու Պեկինը հուշագիր են ստորագրել, որի համաձայն` բնական գազը Չինաստան կներմուծվի Ռուսաստանի արևմտյան տարածաշրջաններով անցնող նոր ուղով:
18:09 • 09.11.14Հայ մասնագետը վերականգնել է ջարդուփշուր եղած Ադամի բացառիկ արձանը. լուսանկարներ500-ամյա արձանը վերականգնվել է մեկ տասնամյակից ավելի տևած քրտնաջան աշխատանքից հետո:
15:07 • 09.11.14Պաբլո Էսկոբարի որդին պատմել է, որ հայտնի նարկոբարոնն ինքնասպան է եղել1980-ականներին Էսկոբարը եղել է մոլորակի ամենահարուստ և ԱՄՆ-ում ամենաշատ փնտրվող թմրավաճառներից մեկը։ Նա տոննաներով կոկային է մատակարարել ԱՄՆ։
15:00 • 09.11.14Իտալիայի նախագահը մինչև տարվա վերջ հրաժարական կտաՆերկա դրությամբ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուների թվում են նախկին վարչապետներ Ռոմանո Պրոդին և Ջուլիանո Ամատոն, ինչպես նաև՝ այլ պաշտոնյաներ:
14:23 • 09.11.14Մեքսիկայում ուսանողները փորձել են հրդեհել նախագահի նստավայրը. լուսանկարներ, տեսանյութՄեքսիկայի մայրաքաքաղում ուսանողների բողոքի հետևանքով տուժել է նախագահի նստավայրը՝ Ազգային պալատը, որտեղ անց են կացվում արարողությունները:
12:57 • 09.11.14Տաքսու վարորդը նետվել է Դավիթաշենի կարմրջիցԱրտակարգ իրավիճակների նախարարություն Նոյեմբերի 9-ին, ժամը 09.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով ...
12:41 • 09.11.14Լոնդոնի փողոցներում եզակի Lamborghini է հրդեհվել (տեսանյութ)Լոնդոնի փողոցներում անցորդները այրվող թանկարժեք և եզակի Lamborghini են նկատել, որն արժե մոտ 300.000 ֆունտ ստեռլինգ:
11:34 • 09.11.14Գերմանիան նշում է Բեռլինի պատի քանդման 25-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)Բեռլինի պատը կառուցվել է 1961-ին՝ բաժանելով քաղաքը 2 մասի՝ Արևելյան և Արևմտյան։ Այն քանդվելը է 1989-ին՝ դառնալով Սառը պատերազմի ավարտի մեծ խորհրդանիշը։
