Հայ մասնագետը վերականգնել է ջարդուփշուր եղած Ադամի բացառիկ արձանը. լուսանկարներ

18:09 • 09.11.14

The New Yprk Times-ը հայտնում է, որ վերջապես վերականգնվել է Վերածննդի դարաշրջանի Ադամի բացառիկ արձանը, որը պահվում էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և ջարդուփշուր էր եղել 2002-ին: 

Ենթադրաբար պատվանդանի թերության պատճառով ընկած մարմարե արձանը փշուր-փշուր էր եղել՝ 28 «ճանաչելի» մասերի և հարյուրավոր մանր կտորների: 

Տուլիո Լոմբարդոյի հեղինակած գործը վերականգնող թիմը գլխավորել է Ջեք Սուլթանյանը: 500-ամյա արձանը վերականգնվել է մեկ տասնամյակից ավելի տևած քրտնաջան աշխատանքից հետո:
 

Ռեստավրացիայի գործընթացին կարելի է հետևել հղումով՝ լուսանկարներում: