Ռուսաստանում երկու կին օրենքով ամուսնացել են (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում ամուսնացել են երկու կին՝ հարսանեկան զգեստներով, հայտնում է Russia Today-ը:
Օրինական պսակադրությունը կայացել է՝ չնայած ռուսաստանյան օրենսդրությունն արգելում է միասեռ ամուսնությունը: Դա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ կանանցից մեկն անձնագրով տղամարդ է: Տղամարդ, որը սեռափոխման գործընթաց է անցել և այժմ արտաքնապես կին է:
Ալյոնա և Իրինա զույգը պսակադրության արարողության լուսանկարները տարածել է ռուսական սոցցանցերում:















