Մոսկվան ու Պեկինը գազի մատակարարումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մոսկվան ու Պեկինը հուշագիր են ստորագրել, որի համաձայն` բնական գազը Չինաստան կներմուծվի Ռուսաստանի արևմտյան տարածաշրջաններով անցնող նոր ուղով:
Ինչպես հայտնում է BBC-ն` Պեկինում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ռուսական պատվիրակության կազմում գտնվող` «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով` ՌԴ-ի և Չինաստանի ստորագրած փաստաթղթերում սահմանվում է, որ «արևմտյան երթուղին» դառնում է գազային համագործակցության առաջնային ծրագիրը:
Ռուսական «Գազպրոմ» և չինական CNPC ընկերությունները պետք է կազմեն երթուղու մանրամասն ծրագիրը, որը կմիացնի Ռուսաստանի գազի հանքերը Չինաստանի արևմտյան նահանգներին: ՌԴ էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է, որ չին գործընկերոջ հետ քննարկել է մի շարք ծրագրերի, այդ թվում` «Սիբիրի ուժ» գազատարի կառուցման մասին համաձայնագիրը:










