Գերմանիան նշում է Բեռլինի պատի քանդման 25-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանիայում այսօր նշում են Բեռլինի պատի քանդման 25-ամյակը։ Քաղաքում արդեն սկսվել են համերգները և ցուցադրությունները, իսկ երեկոյան կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի բացօթյա մեծ համերգին Բրանդերբուրգյան դարպասների մոտ, գրում է BBC-ն։
Սպիտակ ;ուսավորվող փուչիկների միջոցով «կկառուցվի» պատը, որը կխորհրդանշի նրա անհետացումը։
Բեռլինի պատը կառուցվել է 1961-ին՝ բաժանելով քաղաքը 2 մասի՝ Արևելյան և Արևմտյան։ Այն քանդվել է 1989-ին՝ դառնալով Սառը պատերազմի ավարտի մեծ խորհրդանիշը։
Պատի երկարությունը կազմել է 155 կմ, սակայն այսօր պահպանվել է ընդամենը 3 կմ։

































