Իտալիայի նախագահը մինչև տարվա վերջ հրաժարական կտա
Իտալիայի գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոն պաշտոնից կհեռանա պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին:
89-ն, ըստ մամուլի, նախատեսում է հեռանալ դեկտեմբերի 31-ին:
Ներկա դրությամբ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուների թվում են նախկին վարչապետներ Ռոմանո Պրոդին և Ջուլիանո Ամատոն, ինչպես նաև՝ այլ պաշտոնյաներ:
Անցած տարի Նապոլիտանոն պատրաստվում էր հեռանալ վաստակած հանգստի, սակայն համաձայնեց երկրորդ անգամ նախագահ լինել, քանի որ Իտալիայի խորհրդարանը չկարողացավ համաձայնության գալ նոր նախագահի հարցում:










