Զինյալները Սիրիայում ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք են գրավել

09:19 • 10.11.14

Սիրիայում կռվող զինյալները, այդ թվում՝ «Ալ-Կաիդա» խմբավորման հետ կապերով հայտնի «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումը, Սիրիայի հարավ-արևմուտքում գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Նավա քաղաքն ու Դարաա նահանգի այլ շրջաններ:

 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, Սիրիայի կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ բանակը լքել է այդ բնակավայրը:

 

Նավա քաղաքի գրավումը զինյալ ապստամբներին թույլ կտա ամրապնդել վերահսկողությունն այդ տարածքում: Նրանք նաև գրավել են Շեյխ ալ-Մասքին և Թել Ավրան բնակավայրերը: