Մեքսիկայում ուսանողները փորձել են հրդեհել նախագահի նստավայրը. լուսանկարներ, տեսանյութ
Մեքսիկայի մայրաքաղաքում ուսանողների բողոքի հետևանքով տուժել է նախագահի նստավայրը՝ Ազգային պալատը՝ պատմական շինություն, որտեղ անց են կացվում արարողությունները, հայտնում է Russia Today-ը:
Ակցիան կազմակերպվել է տասնյակ ուսանողների անհետացման բերումով: Դրա շրջանակներում ակցիայի մասնակիցները փորձել են հրդեհել պալատի XVI դարի դարպասը՝ ճեղքելով պատմական շինության պաշտպանությունը:
Նրանց հաջողվել է պատմական շինության պատերին տարբեր կարգախոսներ թողնել: Ոստիկաններին հաջողվել է զինվորականների օգնությամբ վերականգնել կարգուկանոնը՝ պաշտոնապես առանց տուժածների:
Մեքսիկայի հարավը պատուհասել են զանգվածային անկարգությունները. այնտեղ սեպտեմբերի 26-ին ուսանողական ցույցի ցրման ժամանակ վեց մարդ էր զոհվել, 25-ը վիրավորվել էր ու ևս 43-ը՝ անհետ կորել:















