ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում հնարավոր է՝ սպանվել է ԻԼԻՊ-ի փոխղեկավարը
Իրաքի արևմուտքում զինյալների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածների արդյունքում հնարավոր է՝ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխղեկավար Աբու Հազիֆա ալ-Յամանին:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Shafaq-ին հղումով, ալ-Յամանին ղեկավորում էր Էլ-ֆալուջա քաղաքի բանտը և տասնյակ իրաքցի զինվորների մահվան պատճառ էր դարձել: Աղբյուրի խոսքով` 28 ահաբեկիչ է վերացվել, որոնցից 11-ը օտարերկրյա վարձկաններ էին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիահարվածից վիրավորվել էր ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բագդադին:










