ԱՄՆ-ն չի շաղկապում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններն ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ծրագիրը. Օբամա

22:06 • 09.11.14

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները, որոնք ուղղված են միջուկային ծրագրի կարգավորմանը, չի կապում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցերին: 

ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախագահի վստահեցմամբ` իր վարչակազմը «որևէ կերպ իրար չի կապում» այդ երկու հարցը: 

Վերջինս հրաժարվել է կանխատեսումներ անել, թե արդյոք միջազգային միջնորդների վեցնյակին կհաջողվի Իրանի հետ բանակցություններն ավարտել համապարփակ պայմանավորվածությունների կնքմամբ, որոնք ուղղված կլինեն Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորմանը: