Իրադարձային
-ից
-ը
15:57 • 04.11.14Եթե ներդրել ենք պետք է եկամուտներ էլ չէ՞ ակնկալել. Վարդան Այվազյանը Գյումրու տեխնոպարկի մասին«Եթե կառուցել ենք, աշխատում է, պետք է եկամուտներ էլ չէ՞ ակնկալել, և «ցեպը» այստեղ փակվում է, իսկ եթե չի փակվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ճիշտ եմ չէ՞, ոնց որ»,- փոխնախարարին հարցրեց Վ. Այվազյանը։
15:49 • 04.11.14Մոսկվայում սկսվել է առաջին բուդդիստական տաճարի կառուցումըՏաճարի կառուցումը կավարտվի 2015-ի մայիսին, երբ կնշանավորվի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը։
15:48 • 04.11.14Ավազակային հարձակում՝ հոր կնոջ նկատմամբ. հարուցվել է քրեական գործԱվազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի...
15:33 • 04.11.14Մելբուռնում ձիարշավից հետո երկու ձի է սատկելՄինչ մրցարշավի մեկնարկը ֆավորիտ համարվող Էդմայր Ռակտի ձին սատկել է վազքից րոպեներ անց:
15:13 • 04.11.14Ստորագրվել է ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության հուշագիրը, ըստ որի՝ ՀՀ-ին կտրամադրվի 140-170 մլն եվրո«Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:
14:43 • 04.11.14Կոլիզեումի վերականգնման նախագիծը վշտացրել է պատմաբաններինՓորձագետները մտավախություն են հայտնում, որ ապագայում Կոլիզեումը կարող է դառնալ փոփ-համերգների անցկացման համար հերթական հարթակ:
14:40 • 04.11.14Ֆրանսիայի նախկին նախագահը գործող նախագահին մեղադրել է սուտ խոսելու համար«Ֆրանսուա Օլանդը խաբում է առավոտյան, ցերեկը և նույնիսկ երեկոյան»,- ասել է Սարկոզին։
14:19 • 04.11.14Գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը. ՊՆՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ որոշակի տեխնիկական, բուժզննման հետ կապված հարցեր կան, սակայն լուրջ խոչընդոտներ չկան:
14:15 • 04.11.14Ֆինլանդիան դիտարկում է Իրաք ռազմական հրահանգիչներ ուղարկելու հարցըՆրանք, ինչպես պարզաբանել է Հագլունդը, կօգնեն պատրաստել իրաքցի զինվորականներին, ովքեր պետք է կանխեն ԻՊ-ի առաջխաղացումը դեպի նոր տարածքներ:
14:11 • 04.11.14Բան Կի Մունը շփոթել է Ավստրիան Ավստրալիայի հետՔիչ անց գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել լեզվի սայթաքման համար՝ կատակելով, որ քաջատեղյակ է՝ «Ավստրիայում կենգուրուներ չկան»։
14:04 • 04.11.14Բրիտանական հետախուզությունն անցել է ռուսախոս աշխատակիցների հավաքագրմանըTimes-ը գրում է, որ այս քայլը պայմանավորված է հաղորդակցության կառավարական համակարգեր ներթափանցման փորձերի հաճախակիացմամբ:
13:45 • 04.11.14ԵՏՄ-ին անդամակցության իրավական կազուսներն ու Կառավարության ապագա ռեբուսները՝ ըստ տնտեսագետի«Ասինքն՝ մենք իրավաբանական բնույթի կազուս ունենք, որովհետև ստանձնել ենք պարտավորություն, որն ասում է՝ ոչ մի խտրականություն, և գնում ենք մի համակարգ, որն ասում է՝ խտրականություն»,- ասաց նա։
13:40 • 04.11.14Ազնավուրին Թուրքիայում մրցանակի են արժանացրել«Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,-ասել է Ազնավուրը:
13:26 • 04.11.14Պետական գնումների համակարգում 1 անձից գնումները ոչ միայն շարունակվում են, այլև ավելացել են. տնտեսագետ«Եթե 2011-2013թթ. միջինում շուրջ 65 տոկոսի չափով են մեկ աղբյուրից պետական համակարգում գնումներ կատարվել, ապա 2013 թ. 6 ամիսների ընթացքում՝ 55 տոկոսի չափով»,- ասաց տնտեսագետը։
13:22 • 04.11.14«Իսլամական պետության» գերությունից ավելի քան 200 եզդի է ազատ արձակվել. Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչՆուրի Օսմանի խոսքով՝ 154 կանանցից և 80 տղամարդկանցից մի քանիսն ինքնուրույն են փախել, մնացածներին ազատել են քրդական ուժերը կամ նրանց համար փրկագին է վճարվել: Նրանց մեծ մասն արդեն տուն է վերադարձել:
