Իրադարձային
-ից
-ը
18:29 • 29.10.14Լիտվայի Հանրային հեռուստատեսությամբ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմ է ցուցադրվելԼիտվայի Հանրային հեռուստատեսության «Մշակույթ» ալիքով հոկտեմբերի 26-ին ցուցադրվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը:
18:14 • 29.10.14Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոնում«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի...
18:03 • 29.10.14Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է մեծացնել երկրի տարածքըԱրկտիկայում սահմանները պաշտոնապես ընդլայնելու պաշտոնական հայտը ՄԱԿ-ին կներկայացվի 2015 թվականի գարնանը:
17:55 • 29.10.14«Ճիչ» սարսափ ֆիլմը թողարկվելու է սերիալի ձևաչափովMTV հեռուստաընկերությունը կթողարկի նոր սերիալ, որը հիմնված կլինի Ուես Քրեյվենի հանրահայտ «Ճիչ» սարսափ ֆիլմի վրա, գրում է korrespondent.ru-ն։
17:49 • 29.10.14Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բարելավվում է, իսկ հոգեկան վիճակը դեռ լավ չէ. Մացակ ՓոլադյանՏանը գտնվելու ընթացքում Լևոն Հայրապետյանին այցելում են փաստաբանները և ամենամտերիմ հարազատները՝ քույրը, եղբայրը, աղջիկը:
17:45 • 29.10.14Էլթոն Ջոնը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին միասեռականների հանդեպ իր վերաբերմունքի համար«Հռոմի պապն ասել է՝ «ո՞վ եմ ես, որ դատեմ»։ Եկե՛ք նրան սրբերի շարքը դասենք, քանի որ նա այդ խոսքերով ավելին է արել, քան նախկին 5 պապերը»,- ասել է երգիչը։
17:36 • 29.10.14Բրիտանիայի վարչապետին և նրա որդուն չեն սպասարկել քաղաքային վարսավիրանոցումՔաղաքային վարսավիրանոցում որպես պատճառաբանություն են նշել այն փաստը, որ բոլոր վարսահարդարները զբաղված են:
17:25 • 29.10.14Եգիպտոսը Գազայի հետ սահմանին բուֆերային գոտի կստեղծիԱյս առնչությամբ Կահիրեն սահմանամերձ շրջանների բնակիչներին հրահանգ է տվել 48 ժամվա ընթացքում լքել տները. դրանք կքանդվեն:
17:19 • 29.10.14Հս. Կորեայում նշանադրությունների ժամանակ մատանիների փոխարեն սկսել են միմյանց բջջային նվիրել. GuardianՀյուսիսային Կորեայում սովորական բջջայիններն արժեն 200-300 դոլար (մոտ 25.000 հյուսիսկորեական վոն), իսկ տեղական արտադրության սմարթֆոնը կարող է արժենալ 400 դոլար։
17:06 • 29.10.14Դենիել Ռեդքլիֆը ռեփ է կարդացել Ջիմի Ֆելոնի հայտնի շոուի ընթացքում (տեսանյութ)Երգի տեքստի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հատված սկսվում է անգլիական այբուբենի մի տառով։ Ստեղծագործության առանձնահատկությունն է նաև աստիճանաբար արագացող տեմպը։
16:45 • 29.10.14Բյուջեով նախատեսված 4% աճը ոչինչ է, այն էլ չգիտենք՝ դա կապահովվի՞, թե ոչ. Արմեն Մարտիրոսյան«Խնդիրը` ոչ թե իրատեսական կամ ոչ իրատեսական լինելն է, այլ նորմալ աճն ապահովելը»,-ասաց նա:
16:35 • 29.10.14Համացանցում հայտնվել է համաճարակների տարածման համաշխարհային առցանց քարտեզըՔարտեզը թողարկվել է Էբոլա համաճարակի կապակցությամբ։ Այն թարմացվում է իրական ժամանակում և ցույց է տալիս վիրուսային և մանրէային հիվանդությունների հետևանքով վարակների և մահացությունների բոլոր դեպքերը։
16:19 • 29.10.14Մոսկվայի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչումը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների. ԵՄ«Դժվար թե դա նպաստի իրավիճակի լարվածության նվազմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ վստահության վերականգնմանը»,- հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը:
16:00 • 29.10.14Կիևի ռեստորաններից մեկում 3 «օրենքով գող» է ձերբակալվելԿիևում ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են «գողական հավաքը», որը կազմակերպել են 2 ազդեցիկ «օրենքով գողերի» կլանների ներկայացուցիչներ։
15:57 • 29.10.14ԵՊՀ-ում մահացած ուսանողը, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է սրտի արատTert.am-ին հայտնեց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը և ավելացրեց, որ նշանակվել է ծառայողական քննություն:
