Իրադարձային
-ից
-ը
14:07 • 04.10.14Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը վատացել է. փաստաբանների հայտարարությունըԸստ փաստաբանների՝ նրան պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա։ Նման պայմանները նախկինում 4 վիրահատության ենթարկված կնոջ վիճակի վատթարացմանն են հանգեցրել։
14:05 • 04.10.14Քարաթափման վտանգը վերացնելու համար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին շուրջօրյա հսկողություն է կատարվում. ՀՀ ՏԿՆԼանջի թեքությունն ապահովելու, ճանապարհի այս հատվածում հետագա քարաթափումներից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ։
13:58 • 04.10.14Human Rights Watch-ը Թուրքիայի վերաբերյալ զեկույցում անդրադարձել է նաև հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանի խնդրինԲանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: HRW-ը գրում է, որ Նիշանյանը քաղբանտարկյալ է:
13:27 • 04.10.14ԵՄ-ն 2015-ի ապրիլից կենսաչափական շենգենյան վիզաներ կգործարկի ՌԴ քաղաքացիների համարԱմսաթվի հստակեցվելուն պես բոլոր շենգենյան հյուպատոսությունները ստիպված կլինեն այդ օրվանից սկսած անցնել նորարարության իրագործմանը:
13:22 • 04.10.14Սիրելի ուսուցիչներ, դուք կրթում ու դաստիարակում եք մեր ապագա քաղաքացիներին. Բ. Սահակյանի շնորհավորական ուղերձը«Մեզնից յուրաքանչյուրը, երբ և որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, ցանկանում թեկուզ փոքր-ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունը, որ ստացել է տարիներ առաջ»,- ասված է ուղերձում։
13:15 • 04.10.14Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ՝ Խոսրով և Աստղիկ քոթոթներին վերադարձրին վայրի բնություն (տեսանյութ)Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար:
13:00 • 04.10.14Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Հարավային ԿորեաԱսիական 17-րդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար Հարավային Կորեա կժամանեն հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ օգնականները:
12:46 • 04.10.14Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակելՆինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար:
12:25 • 04.10.14Լիվերպուլում ավտովթարը նպաստել է կանեփի պլանտացիա հայտնաբերելունՈստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդն ուղևորության ընթացքում իրեն վատ է զգացել և, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, բախվել է երկհարկանի տանը:
12:24 • 04.10.14Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներումԱդրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
11:37 • 04.10.14Ադրբեջանում հուղարկավորել են Քարվաճառում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտ Հասան ՀասանովինԱդրբեջանում հուղարկավորել են ԼՂՀ Շահումյանի շրջանում վնասազերծված և ոչնչացված Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Հասան Հասանովին:
11:11 • 04.10.14Բակո Սահակյանի հրամանագրով 4 ուսուցչի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհվելՆախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար...
10:41 • 04.10.14ԱՄՆ-ն կարող է Արևմտյան Աֆրիկա ուղարկել մոտ 4.000 զինվորական՝ Էբոլայի դեմ պայքարի համարՄիացյալ Նահանգները պատրաստ է Արևմտյան Աֆրիկա ուղարկել մոտ 4.000 զինծառայող՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի շրջանակում բժշկական և լոգիստիկ օգնություն տրամադրելու նպատակով:
10:19 • 04.10.14Անհայտ անձը խոստացել է սպանդ իրականացնել Հարվարդի համալսարանում. ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկելՄասաչուսեթս նահանգի ոստիկանությունը Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ փորձում է պարզել էլեկտրոնային նամակների հեղինակին,ով սպառնում է Հարվարդի համալսարանի ուսանողներին ու դասախոսներին:
09:41 • 04.10.14Փոխպատվաստված արգանդով կինն առաջին անգամ ծննդաբերել էՇվեդուհու անունը չի նշվում: Միայն հաղորդվում է, որ նա 36 տարեկան է, ծնվել է առողջ ձվարաններով, սակայն առանց արգանդի. նման անոմալիա 4.500 կանանցից մեկի մոտ է հանդիպում:
