Իրադարձային
-ից
-ը
14:49 • 31.07.14Հեֆերնն անդրադարձել է Հայաստանի մասով ԱՄՆ պետդեպի՝ կրոնական ազատության վերաբերյալ զեկույցինԸստ նրա՝ նախորդ տարվա զեկույցի համեմատ Հայաստանը կրոնական ազատության ոլորտում առաջընթաց է արձանագրել։ Նա նաև հույս է հայտնել, որ այս միտումն ապագայում շարունակական կլինի։
14:48 • 31.07.14Ոստիկանությունը խնդրում է արձագանքել լրագրող ներկայացած Էդուարդ Խաչատրյանի հանցավոր գործունեությունից տուժածներինԷդուարդ Խաչատրյանը 2002 թվականի նոյեմբերին Ստեփանավանի բնակչուհիներից մեկին ներկայանալով «Առավոտ» օրաթերթի լրագրող Էդիկ Բաղդասարյան անուն-ազգանունով` նրանից խաբեությամբ...
14:28 • 31.07.14Ուկրաինայի խորհրդարանը չի ընդունել Յացենյուկի հրաժարականըՄասնավորապես՝ Յացենյուկի հրաժարականի օգտին է քվեարկել երկու պատգամավոր «Ռեգիոնների կուսակցությունից» և 14 անկախ պատգամավոր:
14:24 • 31.07.14Իսրայելը կոչնչացնի գրոհայինների թունելների ցանցը՝ անկախ բանակցություններից. Նեթանյահու«Ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի զինադադարի մասին առաջարկին, որը թույլ չի տա բանակին ավարտել այդ կարևորագույն խնդիրը»,- ընդգծել է Նեթանյահուն։
14:19 • 31.07.14Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից«Էդվարդն առաջվա պես շարունակում է Ռուսաստանի տարածքում մնալ։ Այժմ մենք պատրաստել ու հանձնել ենք փաստաթղթերի հավաքածու, որպեսզի նրան քաղաքական ապաստան տրամադրվի»,-ասել է Կուչերենան։
13:45 • 31.07.14Ռուսաստանում ձյուն է եկել (լուսանկար, տեսանյութ)Մեծ քանակությամբ տեղումների պատճառով մեքենաները ստիպված են եղել մայթերով երթևեկել:
13:38 • 31.07.14Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են Boeing-ի կործանման վայրում մարտական գործողություններըՀաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ավիացիայի ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու նպատակով:
13:30 • 31.07.14Anonymous-ը խափանել է «Մոսսադի»՝ Իսրայելի գաղտնի ծառայության կայքըAnonymous հաքերական խմբավորումը խափանել է Մոսսադի՝ Իսրայելի գաղտնի ծառայության կայքի բնականոն աշխատանքը:
13:14 • 31.07.14ԱՄՆ պետդեպի կրոնական ազատության մասին զեկույցը օբյեկտիվ չէ. կարծիքներ«Կրոնական կազմակերպությունները պարտավոր են իրենք իրենց հավատամքը պահել ու պահպանել, և ոչ թե այստեղ հոգեորսություն իրականացնել: Ոչ մեկ իրենց չի խոչընդոտում պահել իրենց ...»։
12:55 • 31.07.14Ստրասբուրգի դատարանը ՌԴ-ին պարտավորեցրել է 1, 86 մլրդ եվրո վճարել «ՅՈւԿՕՍ»-ի նախկին սեփականատերերինՈրոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում, կողմերից մեկի կողմից, երեք ամսվա ընթացքում:
12:36 • 31.07.14Պեդրո Ալմոդովարը, Պենելոպե Կրուսն ու Խավյեր Բարդեմն Իսրայելին քննադատող բաց նամակ են գրել ԵՄ-ինԱվելի վաղ Բարդեմը հարցազրույցներից մեկում ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, շատ ավելի դաժան է, քան Հոլոքոստի տարիներին հրեաների կրած տանջանքները։
12:33 • 31.07.14ՊՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ տարածք ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը«Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
12:25 • 31.07.14Դիվերսիա ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում. զոհվել են ՊԲ երկու զինծառայողներԴիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:
11:53 • 31.07.14Ռուսաստանն արգելել է ուկրաինական հյութերի, մանկական սննդի ներմուծումըՊատճառն այն է, որ ուկրաինական հյութային արտադրանքը չի անցնում պետական գրանցում՝ Մաքսային միության տեխնիկական ռեգլամենտների պահանջներին համապատասխանելու առումով:
11:52 • 31.07.14Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 3 կովերի (լուսանկարներ)Այսօր առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի են ենթարկել 3 կովի:
