Իրադարձային
-ից
-ը
11:34 • 28.04.14Ուորլիքը Լոս Անջելեսում հանդիպում կունենա ամերիկահայ համայնքի հետՆա, մասնավորապես, գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ մայիսին Լոս Անջելեսում ամերիկահայ համայնքի և Հյուսթոնում ադրբեջանական համայնքի հետ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու նպատակով»։
11:07 • 28.04.14Ռուս և ուկրաինացի օլիգարխները ներդրում են անում Լոնդոնի անշարժ գույքի շուկայում՝ պատժամիջոցների պատճառով. Financial TimesՇատ արևելաեվրոպացի գործարարներ նախկինի պես պահպանում են իրենց անանունությունը Լոնդոնում տուն գնելիս, և օֆշորային ընկերությունների օգտագործումը բարդացնում է միջազգային պատժամիջոցների կիրառումը։
10:52 • 28.04.14Թեհրանում փոթորկից երկու մարդ է զոհվելՈւժեղ քամին պոկել է շենքերի ճակատային մասը, ինչի հետևանքով էլ մարդիկ մեծ բարձրությունից ընկած քարերի տակ են հայտնվել:
10:46 • 28.04.14Կրամատորսկի օդանավակայանում կրակոցներ են հնչում. ԶԼՄ-ներՈւկրաինայի արևելյան Կրամատորսկ քաղաքի օդանավակայանում կրկին անհանգիստ իրավիճակ է:
10:28 • 28.04.14Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի զինյալ, այս անգամ՝ կառավարական զորքերի աջակիցՄինչ այդ Սիրիայում սպանվել են ևս երկու թավրիզցիներ։ Նրանցից մեկն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 26-ամյա անդամ Մահմուդ Բեյզային է։
10:00 • 28.04.14Մակեդոնիայում իշխող կուսակցությունը հաղթել է նախագահական և խորհրդարանական ընտրություններումՍոցիալ-դեմոկրատները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անցել են ժողովրդավարական նորմերի խախտումներով:
09:50 • 28.04.14ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախատեսում «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարների նկատմամբ. ԶԼՄ-ներՊատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող ակտիվների սառեցում և ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ընկերություններին «սև ցուցակում» ներառված մարդկանց հետ բիզնես վարելու արգելում։
09:42 • 28.04.14Թեթև շարժիչով երկու ինքնաթիռ իրար են բախվել Կալիֆոռնիայի երկնքումԻշխանությունները տեղեկություն չունեն ընկած ինքնաթիռի մեջ գտնվող մարդկանց ճակատագրի մասին: Մեկ ժամ տևած որոնումներից հետո փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները:
09:31 • 28.04.14«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կերել է իր վրա նետված բանանը (տեսանյութ)«Ես 11 տարի Իսպանիայում եմ։ Այդ բանանն ինձ ուժ տվեց փոխանցման համար։ Ես իրացրի անկյունայինը, և արդյունքում՝ մենք հաղթեցինք»,-ասել է Ալվեսը։
09:30 • 28.04.14Հայաստանը կանդամակցի ոչ թե ՄՄ-ին, այլ միանգամից ԵՏՄ-ին՝ միության ներկայացուցիչների ցանկությամբ. Վահագն Խաչատրյան«Ռուսաստանը դրա համար անցնում է երկրորդ աստիճանին` Եվրասիական միությանը, որտեղ անդամ երկրներին ազատ տնտեսական քաղաքականություն վարելու իրավունքից զրկելու է»,- ասաց նա։
09:24 • 28.04.14Ավստրալիան հայտարարել է մալայզիական Boeing-ի որոնման նոր փուլի մասին«Շատ քիչ հավանական է, որ որոնման ներկայիս գոտում օդանավի բեկորները հայտնաբերվեն: Որոնման նոր փուլի ժամանակ կներառվի օվկիանոսի շատ ավելի մեծ հատված», - ասել է Էբոթը։
09:18 • 28.04.14Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները հայտարարել են «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» հռչակման մասինԱվելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 6-ին ցուցարարները գրավել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։
09:09 • 28.04.14ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-իՀաղորդվում է, որ տորնադոյի հետևանքով բազմաթիվ տներ ավերվել են, տասը հազարից ավելի մարդ մնացել է առանց լույսի: Տորնադոյի հասցրած վնասի ծավալը հստակեցվում է:
08:39 • 28.04.14«Вконтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը Սենթ-Կիթս և Նևիս Դաշնության քաղաքացի է դարձելՈրոշ տեղեկություններով՝ Դուրովը 250 հազար դոլար է նվիրաբերել այդ երկրի ձեռնարկություններից մեկին և մեխանիկորեն քաղաքացիություն ստանալու իրավունք ստացել:
08:27 • 28.04.14Ալավերդիում մեքենան գլորվել է Դեբեդ գետըԴեռևս չբացահայտված հանգամանքներում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել Դեբեդ գետը:
