Իրադարձային
-ից
-ը
16:48 • 28.04.14Սոթքի ոսկու հանքի տարածքում հանքաքարով լի պայուսակներով անձինք են հայտնաբերվել. ոստիկանությունՄեկնած օպերատիվ խումբը նշված հանքի վարչական տարածքում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վախթանգ Լ.-ին, 1964 թ. ծնված Արմեն Ղ.-ին և 1975 թ. ծնված Գառնիկ Մ.-ին:
16:27 • 28.04.14Դաշնային խորհրդում առաջարկել են Ռուսաստանում սեփական համացանցը ստեղծելԿավջարաձեի կարծիքով՝ Ռուսաստանն այդ ցանցը կարող է ստեղծել ՀԱՊԿ-ի երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ։
16:22 • 28.04.14Ալժիրի վերընտրված նախագահը երդմնակալությանը մասնակցել է հաշմանդամի սայլակովԵլույթում նա իր վերընտրվելը կոչել է «Ալժիրի պետության մեծ հաղթանակ»։
16:15 • 28.04.14Queen խմբի իտալական կրկնօրինակը 500-ից ավելի ապօրինի համերգ է տվել ԵվրոպայումԱյժմ խմբի մենակատար Պյերո Էպիֆանին մեղադրվում է 800.000 եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու համար։
16:06 • 28.04.14«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Ռուսաստանին խորհուրդ են տվել հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանիցԳագաթնաժողովի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ուկրաինային անհրաժեշտ է ժնևյան պայմանավորվածությունների համաձայն հասնել իշխանության ապակենտրոնացման»:
16:00 • 28.04.14Կյանքն Իսրայելում կանգ է առել 2 րոպեով՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի (լուսանկարներ)Երթևեկությունը, հետիոտները կանգ են առել, ռադիոն ու հեռուստատեսությունը դադարեցրել են հեռարձակումը՝ ի հիշատակ ֆաշիստների մեղքով զոհված 6 մլն հրեաների։
15:49 • 28.04.14Յապոնչիկը չի մահացել. քրեագետ Սերգեյ Գալոյանն ապացույցներ ունի«Երբ գիրք գրեցի կրիմինալի մասին, մինչև գրքի տպագրությունը ռուսական կայքերում տարածվեց դրա թարգմանությունը: Կարող եմ ասել, որ Յապոնչիկի մահը հերքող ինֆորմացիայի աղբյուրը ես եմ եղել»,- ասաց նա:
15:49 • 28.04.14Սլավյանսկում մոտ 40 մարդ գերի է պահվում. Ուկրաինայի անվտանգության ծառայությունԱպրիլի 25-ին երկրի դաշնայնացման աջակիցները պատանդ են վերցրել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև ուկրաինացի սպաների:
15:42 • 28.04.14Յացենյուկը խնդրել է Հռոմի պապին աղոթել Ուկրաինայի համարՎարչապետին ընդունել է նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինին։ Յացենյուկն այցելել է Հռոմի Սուրբ Սոֆիա տաճար, որտեղ հանդիպել է ուկրաինական համայնքի հետ։
15:35 • 28.04.14Հարավկորեական «Սևոլ» նավից արված տեսանյութն ապացուցում է, որ անձնակազմը չի փորձել փրկել ուղևորներին (տեսանյութ)Խոսքը 10-րոպեանոց տեսահոլովակի մասին է, որն արել է փրկարարներից մեկը։ Դրանում երևում է, թե ինչպես են նավի կապիտանը և անձնակազմի որոշ անդամներ լքում խորտակվող նավը։
15:26 • 28.04.14Ինքնասպանության փորձ ԵրևանումԺամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից:
15:21 • 28.04.14Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն. ՀՀ 2-րդ Նախագահի գրասենյակԱնհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները, ասվում է գրասենյակի հաղորդագրությունում։
14:59 • 28.04.14Պակիստանյան մզկիթում պայթյունների հետևանքով 4 երեխա է զոհվել. կա 16 վիրավորԱնհայտ անձինք ներխուժել են Պակիստանի Կարաչի քաղաքի արևմուտքում գտնվող մզկիթը և մի քանի նռնակ պայթեցրել այն պահին, երբ հոգևոր դպրոցի աշակերտները Ղուրան ընթերցելիս են եղել։
14:19 • 28.04.14Բաշար Ասադը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրելԱվելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում գրանցվել է նախագահի պաշտոնին հավակնող առաջին թեկնածուն. նա 43ամյա Մահեր Աբդուլ Հաֆես Հաջարն է՝ ծնունդով Հալեպից։
14:13 • 28.04.14Մահափորձի հետևանքով վիրավորվել է Խարկովի քաղաքապետըՀաղորդվում է, որ այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ վիրահատական սեղանին: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
