Իրադարձային
-ից
-ը
23:29 • 28.04.14Ուկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ՄԱԿ-ի ներկայացուցիչ«Շատ բարձր գին է վճարվում, և մենք խիստ մտահոգված ենք տիրող իրավիճակի պատճառով, որը գնալով դուրս է գալիս վերհսկողությունից», - հայտարարել է Դուժարիկը:
22:14 • 28.04.14Սիրիական բանակը գրոհում է ՔեսաբըՍիրիական բանակն իր ռազմաօդային ուժերն ուղարկել է Թուրքիայի հետ սահման՝ Քեսաբ քաղաքում վերահսկողություն սահմանելու մտադրությամբ: Բանակը շարժվում է Քեսաբից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարադուրան հովիտ:
21:38 • 28.04.14Հռոմում անցկացվում է Կարդինալների խորհրդի հերթական նիստը՝ ուղղված ծխի բարեփոխումների քննարկմանըՀռոմում բացվել է Ֆրանցիսկոս պապի կողմից հաստատված 8 կարդինալի խորհրդի նիստը, որի ուշադրության կենտրոնում է գտնվում Պապական խորհուրդների՝ այսպես կոչված՝ «փոքր նախարարությունների» հարցը:
20:21 • 28.04.14Միայն ԵՏՄ-ի գագաթնաժողովի արդյունքների հիման հնարավոր կլինի հայտարարություններ կամ եզրակացություններ անել. Մաքսիմ ՍոկոլովՄաքսիմ Սոկոլովը նշեց, որ Մաքսիմ Սոկոլովը նշեց, որ ամեն դեպքում՝ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների մեծ մասն իրականացված է...
20:10 • 28.04.14Քեյփթաունում բացվել է Նելսոն Մանդելային նվիրված բրոնզե հուշարձանըՄիջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀԱՀ վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Քլերկը, ով Մանդելայի հետ միասին ապահովել է աֆրիկյան այդ երկրի խաղաղ անցումը դեպի ժողովրդավարություն։
18:02 • 28.04.14Գիտության դոկտոր եմ, տիրապետում եմ 5 լեզուների՝ մաքուր, գերազանց կարդալ, արտահայտվելով. Հրանտ ԲագրատյանԱԺ նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելուց հետո Հրանտ Բագրատյանը ներկայացրեց այդ պաշտոնը ստանձնելու դեպքում իր ծրագրերը։
18:00 • 28.04.14Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի պատժամիջոցները. ՌԴ փոխարտգործնախարար«Մենք, իհարկե, կպատասխանենք։ Մենք երբեք չենք թաքցրել, որ նման պատասխանի հնարավորություններ ունենք, և միջոցառումները, որոնք կկիրառվեն, բավականին լայն են»,- հայտարարել է Ռյաբկովը։
17:53 • 28.04.14Ուկրաինան սկսել է «Գազպրոմի» դեմ դատական հայց ներկայացնելու գործընթացը. ՅացենյուկՆա նաև հայտնել է, որ Կիևը պատրաստ է վճարել ռուսական գազի համար 268 դոլար։ «Մենք «Գազպրոմին» նոտա ենք հղել, որում նշել ենք, որ պատրաստ ենք վճարել 268 դոլար 1000 խմ-ի համար»,- նշել է Յացենյուկը։
17:49 • 28.04.14Facebook-ը հերքել է լուրերն այն մասին, թե Ցուկերբերգը կհովանավորի Ուկրաինայի նախագահի թեկնածու Լյաշկոյին«Տվյալ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
17:43 • 28.04.14Սիրիան չի կարողացել ազատվել քիմիական զենքի ողջ պաշարից մինչ սահմանված վերջնաժամկետըՍիրիան երկրի սահմաններից դուրս է բերել քիմիական զենքի 92%-ը, սակայն չի կարողացել մինչ սահմանված վերջնաժամկետը (2014թ. ապրիլի 27-ը) ազատվել քիմիական ողջ զինանոցից։
17:28 • 28.04.14Գյուլն Էրդողանի՝ հայերին ցավակցող հայտարարությունը տեղին և ճիշտ է համարելԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերին ուղղված ցավակցական հայտարարությանը։
17:15 • 28.04.14ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 7 քաղաքացու և 17 ընկերության նկատմամբՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի խոսքով՝ պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու փաստով, ինչպես նաև Ուկրաինայի հարցում ռուսական կողմի դիրքորոշմամբ։
17:00 • 28.04.14Հաքերները կարող են հետևել Internet Explorer-ի բոլոր օգտատերերինԻնչպես ասում են համակարգչային անվտանգության մասնագետները, հաքերներն արդեն հարձակում են գործել ֆինանսական և պաշտպանության ոլորտի մի քանի ամերիկյան ընկերությունների վրա։
16:58 • 28.04.14Ադրբեջանում քննում են լրագրողին վառելով սպանելու վարկածըՉի բացառվում, որ «Միզան թերեզի» թերթի գլխավոր խմբագիր Սադիգ Սոլթանովին սպանել են։ Բաքվում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
16:55 • 28.04.14Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել է ՀՀ զինված ուժերի զորամաս (լուսանկարներ)Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
