Facebook-ը հերքել է լուրերն այն մասին, թե Ցուկերբերգը կհովանավորի Ուկրաինայի նախագահի թեկնածու Լյաշկոյին

17:49 • 28.04.14

Facebook-ը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարող է մասնակցել Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Լյաշկոյի նախընտրական արշավի ֆինանսավորմանը, հայտնում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ լուրն այն մասին, թե Ցուկերբերգը պատրաստ է հովանավորել Լյաշկոյի ընտրարշավը, հայտնել էր քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ բանակցությունները տարվում են Facebook-ի մոնիթորինգի բաժնի ղեկավարի հետ։ Աղբյուրը նշել է, որ ամերիկացի գործարարը հույս ունի Ուկրաինայում իր նախագծերի իրականացման համար օգնություն ստանալ։

 

«Տվյալ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Facebook-ը հերքել է լուրերն այն մասին, թե Ցուկերբերգը կհովանավորի Ուկրաինայի նախագահի թեկնածու Լյաշկոյին