Հաքերները կարող են հետևել Internet Explorer-ի բոլոր օգտատերերին

17:00 • 28.04.14

Microsoft կորպորացիան հայտարարել է, որ իր Internet Explorer դիտարկչում լուրջ խոցելիություն է հայտնաբերվել, որի միջոցով հաքերները կարող են «զոհի» համակարգչի նկատմամբ վերահսկողություն սահմանել, գրում է ntv.ru-ն:

 

Ինչպես ասում են համակարգչային անվտանգության մասնագետները, հաքերներն արդեն հարձակում են գործել ֆինանսական և պաշտպանության ոլորտի մի քանի ամերիկյան ընկերությունների վրա։

 

Internet Explorer-ը զբաղեցնում է դիտարկիչների շուկայի 50 տոկոսից ավելին: Մոտակա ժամանակներում Microsoft-ը թարմացում կթողարկի, որը կչեզոքացնի վտանգը։


 

Հաքերները կարող են հետևել Internet Explorer-ի բոլոր օգտատերերին