Իրադարձային
-ից
-ը
12:55 • 25.04.14Հանցագործների նոր թիրախն է դարձել Dior ընկերության պահեստը ՓարիզումՀանցագործները ներխուժել են այնտեղ ապրիլի 23-ի առավոտյան ժամը 6։20-ին և տարել ոչ թե դրամարկղի գումարը, այլ պայուսակներ և կոշիկներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է առնվազն 100.000 եվրո։
12:52 • 25.04.14Ռուսաստանի կառավարությունը դեմ է հանդես եկել ձմեռային ժամանակը վերադարձնելունԱպրիլի 23-ին ռուսաստանցի պատգամավորները կառավարությանը խնդրել էին 30 օրվա ընթացքում ձմեռային ժամանակի անցնելու մասին որոշում կայացնել: Օրինագիծն առաջարկվել էր հունվարին:
12:46 • 25.04.14Բաքվում լրագրող է հարձակման ենթարկվելՀարձակվողը բռնել է լրագրողի կոկորդից և ծեծել է նրան։ Այն պահին, երբ անհայտ անձը գրպանից հանել է դանակը, վրա են հասել հարևանները, և հանցագործը փախուստի է դիմել։
12:45 • 25.04.14Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ՇվեդիայումԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ։
12:30 • 25.04.14Ճապոնիան Ուկրաինային 800.000 եվրո ֆինանսական օգնություն կտրամադրիՏրամադրվող միջոցներից 500 հազար եվրոն պետք է ծախսվի Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությանն աջակցելու նպատակով, իսկ 300 հազար եվրոն նախատեսվում է ուղարկել Եվրոպայի Խորհուրդ։
12:17 • 25.04.141915թ.-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը չպետք է որպես Թուրքիայի թուլություն ընկալել. Դավութօղլու«Թուրքիայի ցավակցությունները հայերի հասցեին, որոնք զոհվել են 1915թ.-ի իրադարձությունների հետևանքով, թուլության նշան չեն, այլ բարձր մշակույթի ցուցիչ»,-ասել է նա։
12:04 • 25.04.14Ավստրալական օդանավի օդաչուների խցիկ ներխուժած ուղևորը ձերբակալվել էԳործակալությունը հայտնում է, որ ուղևորներից մեկը փորձել է մտնել օդաչուների խցիկ, ինչից հետո օդանավից առևանգման ազդանշան է ստացվել։
12:01 • 25.04.14Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջ չունեցող է.Վլադիմիր Ժիրինովսկի. galatv.am«Դա վերջ չունեցող հիմնախնդիր է. Բաքուն Երևանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի կարող, ինչպես Թբիլիսին Ցխինվալի և Սուխումի հետ, ինչպես Իսրայելը և արաբները»,- ասել է նա։
11:52 • 25.04.14Ցտեսություն, Ավստրալիա. բրիտանական թագավորական ընտանիքը վերադառնում է հայրենիք (լուսանկարներ)9-ամսական բրիտանացի արքայազնն ավարտել է իր կյանքի առաջին թագավորական ուղևորությունը:
11:48 • 25.04.14Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադները նախազգուշական գործադուլ են արել. գնացքը մեկնել է 1.30 ժամ ուշացումով (լուսանկարներ)Գյումրու դեպոյի լոկոմոտիվային բրիգադներն ամբողջ կազմով` 80 հոգով, այսօր նախազգուշական գործադուլի են դուրս եկել, որը տևել է ժամը 8:00-ից մինչև 10:00-ը։
11:14 • 25.04.14Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև ...»։
11:00 • 25.04.14Մայորկայում տուգանք են սահմանել պատշգամբից ցատկերի համարՄասնավորապես՝ նախատեսվում է պատժել անձանց, որոնք կթռչեն պատշգամբից պատշգամբ և պատշգամբից լողավազան։ Սովորաբար, նման ցատկերն արվում են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ, ասված է նյութում։
10:56 • 25.04.14Խոդորկովսկին ասել է Ուկրաինայում Պուտինի գործողությունների պատճառըՆրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը վիրավորված է «հեղափոխության, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա կոռումպացված միջավայրը վտարելու համար»։ «Չափից դուրս ակնհայտ են զուգահեռները»,-ասել է նա։
10:46 • 25.04.14Ֆրանսուա Օլանդը խոստացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին լինել ԵրևանումՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը և այն անբավարար է համարել։
10:36 • 25.04.14Ֆյուլեն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից«Այդ զորքերը պետք է վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։ Դա կլինի Ռուսաստանի լավագույն ներդրումը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում»,- նշել է Ֆյուլեն։
