Մայորկայում տուգանք են սահմանել պատշգամբից ցատկերի համար
Իսպանական Մայորկա զբոսաշրջային հանգստավայրի իշխանությունները տուգանք են սահմանել պատշգամբից ցատկերի համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին: Վերջին երկու տարիների ընթացքում նման դեպքերն առնվազն երեք զբոսաշրջիկի կյանք են խլել։
Տուգանքի չափը 200-ից 400 եվրո է։ Դրանք կսկսեն գանձել հունիս ամսից: Մասնավորապես՝ նախատեսվում է պատժել անձանց, որոնք կթռչեն պատշգամբից պատշգամբ և պատշգամբից լողավազան։ Սովորաբար, նման ցատկերն արվում են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ, ասված է նյութում։
Իսպանիայի հյուսիսում այլ զբոսաշրջային քաղաքներ նույնպես արգելել են նման վարքը։










