Ցտեսություն, Ավստրալիա. բրիտանական թագավորական ընտանիքը վերադառնում է հայրենիք (լուսանկարներ)
Ավարտին է մոտեցել Մեծ Բրիտանիայի թագավորական զույգի շրջագայությունն Ավստրալիայում, հայտնում է Daily Mail-ը՝ ցտեսություն հայտնելով հատկապես փոքրիկ Ջորջին։
19-օրյա ուղևորությունն ավարտվել է, երբ դուքսն ու դքսուհին լքել են Կանբեռա քաղաքը: Երկու չվերթ փոխելով՝ նրանք ուղղություն են վերցրել դեպի Անգլիա։ Սակայն դրանից առաջ հարգանքի տուրք են մատուցել բոլոր պատերազմներում զոհված Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիների հիշատակին։
Փոքրիկը մասնակցել է նաև Ավստրալիայի վարչապետի հետ հրաժեշտի արարողությանը:
9-ամսական Ջորջը համարվում է Մեծ Բրիտանիայի հաջորդ թագավորը, կատակով նշում է աղբյուրը:




















