Ռուսաստանի կառավարությունը դեմ է հանդես եկել ձմեռային ժամանակը վերադարձնելուն
Ռուսաստանի կառավարությունը չի քննարկում մեկ տարվա ընթացքում ժամանակի փոփոխման նախկին համակարգի վերադարձի հարցը, քանի որ երկրի քաղաքացիների մեծ մասը կողմ է նոր համակարգին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:
Նա նշել է, թե «կառավարությունն իսկզբան է չի համաձայնել Դումայի հետ, թե անհրաժեշտ է մշտական ձմեռային ժամանակի անցնել ամբողջ երկրում»: Այժմ ևս նախարարների կաբինետը պահպանում է այդ դիրքորոշումը:
Ձմեռային ժամանակի վերադարձի դեմ է հանդես գալիս ռուսաստանցիների 70%-ը:
Դվորկովիչը հայտնել է նաև, թե Ռուսաստանում կարող է նոր ժամային գոտի ի հայտ գալ: Պովոլժիեի, Ստորին Ուրալի, Բաշկիրիայի, Պերմի երկրամասի բնակչությունն ավելի շատ կողմ է ձմեռային ժամանակին անցնելուն:
Ապրիլի 23-ին ռուսաստանցի պատգամավորները կառավարությանը խնդրել էին 30 օրվա ընթացքում ձմեռային ժամանակի անցնելու մասին որոշում կայացնել: Օրինագիծն առաջարկվել էր հունվարին:










