Հանցագործների նոր թիրախն է դարձել Dior ընկերության պահեստը Փարիզում

12:55 • 25.04.14

Colette ընկերություն, այնուհետ Chanel-ի լոնդոնյան բուտիկ, իսկ այժմ, այդ գողությունից ընդամենը մի քանի օր անց, դիմակավորված անհայտ անձինք ներխուժել են Dior-ի պահեստը Փարիզում։ Վնասը գնահատվում է 100.000 եվրո, հայտնում է buro247.ru-ն։

 

Պահեստը տեղակայված է Փարիզի Մոնտեն ավենյուում գտնվող Dior-ի ֆիրմային խանութի հետևում։ Հանցագործները ներխուժել են այնտեղ ապրիլի 23-ի առավոտյան ժամը 6։20-ին և տարել ոչ թե դրամարկղի գումարը, այլ պայուսակներ և կոշիկներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է առնվազն 100.000 եվրո։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ հանցագործները եղել են զինված և վիրավորել են անվտանգության աշխատակիցներից մեկին։

 

Այս գողությունն առաջինը չէ վերջին շրջանում. աշխարհում սկսվել է լյուքս դասի բուտիկների վրա հարձակումների ալիք, որոնք նաև իրականացվում են նույն սխեմայով։ Սակայն ոստիկանները ոչ մի կապ չեն տեսնում այս շաբաթ կատարված երկու հանցագործությունների միջև։ Հիշեցնենք, որ օրեր առաջ թալանել էին Chanel-ի բուտիկը Լոնդոնում։