Ճապոնիան Ուկրաինային 800.000 եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է 800 հազար եվրո ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Տրամադրվող միջոցներից 500 հազար եվրոն պետք է ծախսվի Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությանն աջակցելու նպատակով, իսկ 300 հազար եվրոն նախատեսվում է ուղարկել Եվրոպայի Խորհուրդ՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններում արդարության վերահսկումն ապահովելու համար։
Ավելի վաղ Ճապոնիան մտադրություն էր հայտնել Ուկրաինային մոտ 1 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել, ավելի ուշ որոշում է կայացվել օգնության ծավալը մեծացնել մինչև 1,5 միլիարդ դոլար։










