Խոդորկովսկին ասել է Ուկրաինայում Պուտինի գործողությունների պատճառը
Վերջերս Ռուսաստանի նախագահի կողմից ներման արժանացած և կալանքից ազատված «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հինգշաբթի ելույթ է ունեցել Կիևում «Ուկրաինա-Ռուսաստան. երկխոսություն» անվանումով իր հրավիրած կոնգրեսի ժամանակ և ասել Ղրիմում և Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի գործողությունների պատճառը, գրում է Forbes Russia-ն:
«Ամենացավալին մեզ՝ ռուսներիս համար այն է, որ նախագահ Պուտինը ոչ գլոբալ ռազմավարական խնդիրներ է լուծում։ Նա կրկին, այժմ Ուկրաինայում, օգտագործում է իր ծառայողական հնարավորություններն իր անձնական վիրավորվածության վրեժը լուծելու համար»,- ասել է Խոդորկովսկին:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը վիրավորված է «հեղափոխության, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա կոռումպացված միջավայրը վտարելու համար»։ «Չափից դուրս ակնհայտ են զուգահեռները»,- ասել է Խոդորկովսկին: Նա համոզված է, որ այդ հավակնությունների պատճառով երկար ժամանակով կամ ընդմիշտ արգելափակվում է Մոսկվայի համար արևելասլավոնական աշխարհի կենտրոնը դառնալու հնարավորությունը, փաստացիորեն տապալված է Մոսկվայի շուրջ Ուղղափառ եկեղեցու միավորման գաղափարը:
Իր ելույթում Խոդորկովսկին նշել է, որ նա կազմակերպել է այդ կոնգրեսը Կիևում առաջին հերթին այն պատճառով, որ համաձայն չէ Ուկրաինայի նկատմամբ Պուտինի քաղաքականության հետ։










