Բաքվում լրագրող է հարձակման ենթարկվել

12:46 • 25.04.14

Բաքվում հարձակման է ենթարկվել «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Ֆարահիմ Իլգարօղլուն, տեղեկացնում է Haqqin.az-ը։
 

Համաձայն տարածված տեղեկատվության՝ այսօր առավոտյան լրագրողի տան շքամուտքում նրա վրա է հարձակվել անծանոթ մի անձ։

 

Հարձակվողը բռնել է լրագրողի կոկորդից և ծեծել է նրան։ Այն պահին, երբ անհայտ անձը գրպանից հանել է դանակը, վրա են հասել հարևանները, և հանցագործը փախուստի է դիմել։
Լրագրողը դիմել է ոստիկանություն։