Ավստրալական օդանավի օդաչուների խցիկ ներխուժած ուղևորը ձերբակալվել է

12:04 • 25.04.14

Virgin Australia ավիաընկերության օդանավը, որն ինչպես հաղորդվել է՝ փորձել են առևանգել, վայրէջք է կատարել ինդոնեզական Բալի կղզու օդանավակայանում, հայտնում է Reuters-ը։

 

Գործակալությունը հայտնում է, որ ուղևորներից մեկը փորձել է մտնել օդաչուների խցիկ, ինչից հետո օդանավից առևանգման ազդանշան է ստացվել։ Գործակալության համաձայն՝ ուղևորը հարբած է եղել։ Վայրէջքից հետո նա ձերբակալվել է։

 

Թե քանի մարդ է գտնվել ինքնաթիռում, չի նշվում։

 

Virgin Australia-ն հիմնվել է 2000-ին, Ավստրալիայի երկրորդ ամենախոշոր ավիափոխադրողն է: