Իրադարձային
-ից
-ը
16:03 • 06.01.14Քսաներկու տարի առաջ` հունվարի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց ԼՂՀ (Արցախ) անկախության մասինՔսաներկու տարի առաջ`1992 թ-ի հունվարի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության անկախության մասին:
14:16 • 06.01.14Մայլի Սայրուսը շնորհավորել է «հայկական Սուրբ Ծնունդը»Մայլի Սայրուսը շնորհավորել է հայկական Սուրբ Ծնունդը՝ Twitter-ի իր էջում գրելով ''Happy Armenian Christmas'':
14:07 • 06.01.14Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագինՆախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
13:34 • 06.01.14ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և ԿուբաՆախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
12:30 • 06.01.14Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվՔրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին:
12:00 • 06.01.14Շվեյցարիայի իշխանությունները որոշել են Լոզանում 27 հարկանի աշտարակ կառուցելՇվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել Լոզանում կառուցել 27 հարկանի աշտարակ, որը կլինի ամենաբարձր շենքը Վո կանտոնում:
23:36 • 05.01.14Ժերար Դեպարդյեն չի բացառել, որ կհեռանա բեմիցԻնչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նա խոստովանել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ճանապարհորդելուն և այլ մշակույթների ծանոթանալուն:
22:51 • 05.01.14Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից դի է ընկելԱղքատ երկրներից անօրինական ներգաղթյալները փորձում են սահմանը հատել և անցնել այլ պետություն՝ թաքնվելով ինքնաթիռի շասիի խցիկում: Շատերն այնտեղ մահանում են սառչելու հետևանքով:
20:33 • 05.01.14Աշտարակում գազալցակայան է այրվումՀունվարի 5-ին` ժամը 19:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայան:
20:08 • 05.01.14Սաուդյան Արաբիայում վթարային վայրէջքի պահին 29 ուխտավոր է տուժելBoeing 767 ինքնաթիռը վարձակալված է եղել հատուկ ուխտավորներին տեղափոխելու համար: Թռիչքի պահին ինքնաթիռում եղել է 299 ուղևոր և անձնակազմի 16 անդամ:
20:03 • 05.01.14Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
19:46 • 05.01.14Մեծ Բրիտանիայում փորձարկել են այն կործանիչը, որի մասերը պատրաստել են 3D տպիչովՄեծ Բրիտանիայի թագավորությունը հաջողությամբ փորձարկել է այն կործանիչները, որոնց պատրաստման համար օգտագործվել են 3D տիպիչների տեխնոլոգիայի միջոցով պատրաստված պահեստամասերը. գրում է Russia Today-ը:
19:19 • 05.01.14ԱՄՆ-ն կօգնի Իրաքին՝ ահաբեկիչների դեմ պայքարում, բայց զորք չի ուղարկի«Մենք աջակցում ենք Իրաքի կառավարությանը, որը դիմակայում է երկիրն ապակայունացնելու փորձերին: Մենք չենք քննարկում ցամաքային գործողության հնարավորությունը: Դա իրենց պայքարն է»,- ասել է նա:
18:13 • 05.01.14Նյու Յորք նահանգը պատրաստվում է օրինականացնել մարիխուանանԱկնկալվում է, որ նահանգապետ, դեմոկրատ Էնդրյու Կյումոն, որը երկար ժամանակ ընդդիմանում էր բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը, այդ մասին կհայտարարի հաջորդ շաբաթ:
17:54 • 05.01.14Հռոմի պապը շոկի մեջ է գցել միանձնուհիներինԱյն բանից հետո, երբ նրանք ապարդյուն փորձել են զանգել պապին, հոգևորականն ինքն է հետ զանգել: Միանձնուհիներից մեկը խոստովանել է, որ «ցանկացել է մեռնել», երբ լսել է Պապի՝ բաց թողնված զանգը:
