Մեծ Բրիտանիայում փորձարկել են այն կործանիչը, որի մասերը պատրաստել են 3D տպիչով

19:46 • 05.01.14

Մեծ Բրիտանիայի թագավորությունը հաջողությամբ փորձարկել է այն կործանիչները, որոնց պատրաստման համար օգտագործվել են 3D տպիչների տեխնոլոգիայի միջոցով պատրաստված պահեստամասերը. գրում է Russia Today-ը:


Պաշտպանական BAE Systems ընկերությունից հաղորդել են, որ մետաղական մասերն օգտագործվել են Tornado կործանիչների պատրաստման համար:


Ընկերությունից տեղեկացրել են, որ 3D տպագրական սարքերի միջոցով հնարավոր է կրճատել Մեծ Բրիտանիայի օդուժի ծախսերը՝ 4 տարվա ընթացքում 1,2 մլն եվրոյով:

Բրիտանական պաշտպանական ընկերությունը մասեր է արտադրում Tornado GR4 տիպի 4 կործանիչների համար: Պատրաստվում է նաև օդաչուական խցիկի ծածկը: Որոշ դետալների գինը չի գերազանցում 100 եվրոն:
 

Մեծ Բրիտանիայում փորձարկել են այն կործանիչը, որի մասերը պատրաստել են 3D տպիչով