Նյու Յորք նահանգը պատրաստվում է օրինականացնել մարիխուանան
Ամերիկյան Նյու Յորք նահանգը նախատեսում է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը՝ ծանր հիվանդների համար. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը՝ New York Times-ի հղումով:
Ակնկալվում է, որ նահանգապետ, դեմոկրատ Էնդրյու Կյումոն, որը երկար ժամանակ ընդդիմանում էր բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը, այդ մասին կհայտարարի հաջորդ շաբաթ:
ԱՄՆ 20 նահանգներ արդեն գնում են նման ճանապարհով:
Չորեքշաբթի օրը Կոլորադո նահանգը դարձավ առաջինը, որտեղ թույլ էր տրվում աճեցնել, վաճառել և օգտագործել մարիխուանա:
Վաշինգտոն նահանգում, ենթադրվում է, որ մարիխուանայի վաճառքը օրինականացվելու է 2014թ.-ին:
Չնայած դրան՝ համաձայն ԱՄՆ դաշնային օրենսդրության, անգամ փոքր քանակությամբ մարիխուանա պահելն անօրինական է համարվում:










