ԱՄՆ-ն կօգնի Իրաքին՝ ահաբեկիչների դեմ պայքարում, բայց զորք չի ուղարկի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնեն Իրաքի իշխանություններին՝ «Ալ Կաիդայի» դեմ պայքարում, որոնք վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող Ֆալուջա քաղաքը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՄՆ-ն մտադիր չէ զորքը վերադարձնել Իրաք:
Հայտարարությունը Քերին արել է Երուսաղեմից Հորդանան և Սաուդյան Արաբիա մեկնելու ճանապարհին, որտեղ ամերիկացի դիվանագետը նախատեսում է քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
«Մենք աջակցում ենք Իրաքի կառավարությանը, և այլ ուժերի, որոնք դիմակայում են երկիրն ապակայունացնելու փորձերին: Մենք չենք քննարկում ցամաքային գործողության հնարավորությունը: Դա իրենց պայքարն է»,- ասել է Քերին:
ԱՄՆ պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Իրաքի կառավարությունը՝ վարչապետ Նուրի Մալիքիի գլխավորությամբ կկարողանա պայքարել զինյալների դեմ:










