Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից դի է ընկել
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ինքնաթիռից դի է ընկել: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Նավաֆ բին Նասեր ալ-Բոուքը:
«Այսօր ոստիկանություն է զանգահարել ականատեսը, որը հաղորդել է մարդկային մնացորդների ընկնելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործի առթիվ սկսվել է հետաքննություն: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ դին ընկել է ինքնաթիռի շասիից:
Աղքատ երկրներից անօրինական ներգաղթյալները փորձում են սահմանը հատել և անցնել այլ պետություն՝ թաքնվելով ինքնաթիռի շասիի խցիկում: Շատերն այնտեղ մահանում են սառչելու հետևանքով:










