Աշտարակում գազալցակայան է այրվում
20:33 • 05.01.14
Հունվարի 5-ին` ժամը 19:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայան: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










