Սաուդյան Արաբիայում վթարային վայրէջքի պահին 29 ուխտավոր է տուժել
Saudi Arabian Airlines ընկերությանը պատկանող Boeing 767 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մուսուլմանական սրբավայր համարվող Մեդինա քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, վթարային վայրէջքի հետևանքով տուժել է իրանցի 29 ուխտավոր:
Նրանցից 12-ը հոսպիտալացվել են, երեքի վիճակը կայուն չէ:
Մնացած տուժածներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել:
Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռի հետևի շասիի անսարքությունը:
Boeing 767 ինքնաթիռը վարձակալված է եղել հատուկ ուխտավորներին տեղափոխելու համար: Թռիչքի պահին ինքնաթիռում եղել է 299 ուղևոր և անձնակազմի 16 անդամ:










