Ժերար Դեպարդյեն չի բացառել, որ կհեռանա բեմից

23:36 • 05.01.14

Դերասան Ժերար Դեպարդյեն չի բացառում, որ շուտով կհեռանա բեմից:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նա խոստովանել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ճանապարհորդելուն և այլ մշակույթների ծանոթանալուն:

 

Հիշելով իր աշխատանքի սկզբը, նա խոստովանել է, թե չէր հասկանում իր առաջին դերերի նշանակությունը:

 

Սակայն շուտով իրեն հաջողվել է հասկանալ «լեզվի երաժշտությունը» այդ ժամանակվանից ինքը սիրում է բեմ բարձրանալը:
«Սակայն այժմ դա ինձ հոգնեցնում է: Դերասան լինելն այլևս իմը չէ»,- ասել է նա: