Հռոմի պապը շոկի մեջ է գցել միանձնուհիներին

17:54 • 05.01.14

Հռոմի պապը կատակել է Իսպանիայի հարավում տեղակայված մենաստաններից մեկի միանձնուհիների հետ:
Ինչպես տեղեկացում է utro.ru-ն, Հռոմի պապը զանգահարել է նրանց՝ Նոր տարին շնորհավորելու համար, սակայն երբ միանձնուհիները չեն պատասխանել, հաղորդագրություն է թողել ինքնապատասխանիչին:


Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի շնորհավորանքն այսպիսին է եղել. «Ֆրանցիսկոս պապն է զանգում, ես պարզապես ցանկանում էի շնորհավորել ձեզ և փոխանցել իմ ամանորյա շնորհավորանքը»:


Հետո Հռոմի պապը կատակով հարցրել է իսպանական ռադիոընկերության եթերում. «Ինչո՞վ կարող էին զբաղված լինել միանձնուհիները, որ չէին մոտեցել հեռախոսին»:


Պարզվել է, որ միանձնուհիները Ֆրանցիսկոսի զանգի ընթացքում աղոթելիս են եղել: Այն բանից հետո, երբ նրանք ապարդյուն փորձել են զանգել Պապին, հոգևորականն ինքն է հետ զանգել: Միանձնուհիներից մեկը խոստովանել է, որ «ցանկացել է մեռնել», երբ լսել է Պապի՝ բաց թողնված զանգը: