Շվեյցարիայի իշխանությունները որոշել են Լոզանում 27 հարկանի աշտարակ կառուցել
Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել Լոզանում կառուցել 27 հարկանի աշտարակ, որը կլինի ամենաբարձր շենքը Վո կանտոնում: Նախատեսվում է, որ աշտարակում կտեղակայվեն 200 սենյակներից բաղկացած հյուրանոց, բնակարաններ, ռեստորան, կոնֆերանս սրահներ և ցուցասրահներ: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Անցյալ տարվա սեպտեմբերին քաղաքապետարանի խորհուրդը կողմ էր հանդես եկել դեռևս 2 տարի առաջ մշակված նախագծի նորացված տարբերակին: Հիմնական շտկումները վերաբերվում էին տարածքների բաժանմանը:
Սակայն նոր ծրագիրն արդեն սուր քննադատության է ենթարկվում շինարարության հակառակորդների կողմից: Ըստ նրանց` նոր շինության պատճառով կարող են տրանսպորտային խնդիրներ առաջանալ:










